ԳլխավորԼուր

«Լադանիվան» հարցազրույց է տվել վրացական հեռուստաընկերությանն ու երգել վրացերեն. ՏԵՍԱՆՅՈւԹ

«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա» խումբը կարճ հարցարզույց է տվել Վրաստանի Առաջին հեռուստաալիքին։

«Գամարջոբա, գենացվալե», վրացերենով ողջունում է  խմբի մենակատար Ժակլինը ու մի քանի բառով ներկայացնում մրցութային երգը։

«Սա երգ է ազատ աղջկա մասին, ով սիրում է պարել, լինել ինքն իր հետ և ցանկանալ, որ բոլորը լինեն այդպիսին:

Մենք արդեն պատրաստվում ենք շոուին, բեմում վեցն ենք լինելու, ունենալու ենք գեղեցիկ ու գունեղ կոստյումներ և շատ գունավոր, վառ շոու։

Մեր երգն ունի տարբեր մշակույթների ազդեցություն, բայց դրանում մենք օգտագործում ենք միայն ակուստիկ հնչողություն, օրինակ ՝ հարվածային գործիքներ»,-ասում է Ժակլինը:

Ապա նա կատարում է վրացական հանրահայտ «Մախինջի վար» (მახინჯი ვარ) երգից մի հատված։

Նշենք, որ «Եվրատեսիլ-2024»-ը կանցկացվի մայիսի 7-11-ը Շվեդիայի Մալմյո քաղաքում, Հայաստանի ներկայացուցիչը ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում, որը տեղի կունենա մայիսի 9-ին։ «Լադանիվա» խումբը կներկայանա «Jako» երգով։