Իսպանիայում անցկացվող Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում 81 կգ քաշային կարգում հանդես եկող Հայաստանի ներկայացուցիչ Էմմա Պողոսյանը երկամարտի 233 կգ արդյունքով գրավել է առաջին հորիզոնականը։
Պոկում վարժությունում նա 100 կգ արդյունքով գրավել է 5-րդ տեղը, իսկ հրում վարժությունում 133 կգ արդյունքով նվաճել փոքր ոսկե մեդալ։
Երկամարտում նա 1 կգ գերազանցեց երկրորդ տեղը զբաղեցրած մեքսիկացի Էրնանդեսին։
Նշենք, որ ավելի վաղ Ալեքսանդրա Գրիգորյանը երկամարտում բրոնզե մեդալ էր նվաճել 55 կգ քաշային կարգում, Աննա Ամրոյանը՝ 76 կգ քաշային կարգում։