ԳլխավորԼուր

Սամբիստ Արսեն Խանջյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Արսեն Խանջյան

Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացվող Սամբոյի Եվրոպայի առաջնության մրցումային երրորդ օրը՝ սեպտեմբերի 17-ին, Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Խանջյանը (98 կգ) ոսկե մեդալ է նվաճել, հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից։

Առաջին գոտեմարտում նա 6:2 հաշվով հաղթել է Իսրայելի ներկայացուցիչ Սիմոն Իոսիֆին, երկրորդում Արսենը կես րոպեում տապալել է ադրբեջանցի մրցակցին՝ վաղաժամ արձանագրելով մաքուր հաղթանակ, երրորդում 2։1 հաշով հաղթեց Բելառուսի ներկայացուցչին։

Եզրափակիչում Արսենը 3։1 հաշվով առավելության է հասել ռուսաստանցի Վյաչեսլավ Միխայլինի նկատմամբ ու դարձել Եվրոպայի չեմպիոն։

Հավելենք, որ մարզական սամբոյի 64 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը սեպտեմբերի 17-ին նվաճել էր բրոնզե մեդալ, իսկ մարտական սամբոյի 58 կգ քաշային Համլետ Սուքիասյանը արժանացել է արծաթե մեդալի: