Հայաստանի ծանրամարտի կանանց թիմի անդամ Լիանա Գյուրջյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր` նվաճելով հավաքականի 5-րդ ոսկե մեդալն ընթացիկ առաջնությունում, հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող Եվրոպայի երիտասարդների ու Մ23 տարեկանների առաջնություններում պայքարի մեջ մտան 86 կգ աղջիկները:
Հայաստանի ընտրանու անդամ Լիանա Գյուրջյանը պոկում վարժությունում ունեցավ երեք հաջող մոտեցում` 95 կգ, 100 կգ, 102 կգ: Գյուրջյանն այս վարժությունում դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում մեր ծանրորդը բարձրացրեց 125 կգ, 130 կգ: Այստեղ ևս նա առաջինն էր:
Լիանա Գյուրջյանը երկամարտի 232 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն։
Ավելի վաղ ոսկե մեդալներ էին նվաճել Ալեքսանդրա Գրիգորյանը, Գառնիկ Չոլակյանը, Տիգրան Կարապետյանը, Էմմա Պողոսյանը։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews



