ԳլխավորԼուրՀայաստանս

Գյումրեցի 19-ամյա ծանրորդը դարձել է Եվրոպայի չեմպիոն

Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում մեկնարկել է ծանրամարտի երիտասարդական եւ մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը երկու տարիքային խմբերում ներկայացված է ընդհանուր առմամբ 17 մարզիկ- մարզուհիներով, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Մեր թիմից առաջինը պայքարն սկսել է մինչեւ 20 տարեկանների հավաքականում ընդգրկված 55 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը: Գյումրեցի 19-ամյա ծանրորդը երկամարտում ցույց է տվել 230 (100+130) կգ եւ նվաճել է իր տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչումը:

Գառնիկ Չոլակյանը Գյումրիի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան է։

Comment here