ԳլխավորԼուր

Գյումրեցի պատանին՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. տեսանյութ

Գյումրեցի մարզիկ Ալեքսանդր Լազարյանը Ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության ոսկե մեդալակիր է դարձել։

Սաուդյան Արաբիայի Ջեդդա քաղաքում ընթացող ծանրամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնության 89 կգ քաշային կարգում Ալեքսանդր Լազարյանը գերազանցել է բոլոր մրցակիցներին: Նա երկամարտում գրանցված 323 կգ արդյունքով դարձել է հաղթող:

Երկրորդ և երրորդ պատվո հարթակներին են կանգնել համապատասխանաբար Ռուսաստանի և Թուրքիայի ներկայացուցիչները։

Comment here