ԳլխավորԼուր

Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024 թ. Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյան

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024-ի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ:

Ապրիլի 14-ին Քիշինևում մեկնարկող Եվրոպայի առաջնությունում (ապրիլի 13-21) Ալեքսանդրան առաջինն է Հայաստանի հավաքականի կազմից դուրս գալու մրցահարթակ։

Հիշեցնենք՝ Ալեքսանդրա Գրիգորյանը 19 տարեկանում դարձել Է Եվրոպայի չեմպիոն 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում, որը տեղի է ունեցել Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։

Նա նաև աշխարհի 2024 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր է, նույն թվականին ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզուհի:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արթուր Ալեքսանյանը ճանաչվել է Եվրոպայի հունահռոմեական ոճի տարվա լավագույն ըմբիշ, իսկ Արմեն Բաբալարյանը՝ Եվրոպայի այդ ոճի տարվա լավագույն մարզիչ։