1961 թ. այս օրը խորհրդային մարդու առաջին թռիչքը տիեզերք նշանակալից իրադարձություն էր պատմության մեջ:
Հայաստանը, ինչպես խորհրդային մյուս հանրապետությունները, մեծ ջանքեր է գործադրել տիեզերքի զարգացման և յուրացման համար։
Տիեզերագնացության օրը Երևանում Ռուսական տունը պատմում է ԽՍՀՄ տիեզերական ծրագրում հայերի մասնակցության մասին:
Եվ այսպես.
Ինժեներ-կոնստրուկտոր Պավել Աղաջանյան. նա Երկրի առաջին արհեստական արբանյակի, կրող հրթիռների և միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ստեղծման գլխավոր մասնագետն էր։ Նրա հրամանատարաչափական համալիրն օգտագործվել է առաջին արբանյակն արձակելիս ու Գագարինի թռիչքի ժամանակ։
Ինժեներ-կոնստրուկտոր Ալեքսանդր Քեմուրջյան. աշխարհում առաջին լուսնագնացների և մարսագնացների ստեղծողներից։ 2010 թվականից Ռուսաստանի տիեզերական ֆեդերացիան, տիեզերագնացության ոլորտում գիտական հայտնագործությունների համար պարգևատրում է «Քեմուրջյան» անվանական մեդալով։
Նորայր Սիսակյան. տիեզերական կենսաբանության և բժշկության հիմնադիրներից, հետագայում դարձավ Տիեզերագնացության միջազգային ակադեմիայի փոխնախագահ։ Ղեկավարել է տիեզերք թռչելու համար մարդուն նախապատրաստելու ծրագրի մշակումը. թեկնածուների ընտրություն, կենսապահովման համակարգեր, բժշկական հսկողություն, անվտանգություն, վերադարձ Երկիր և թռիչքից հետո առողջության ուսումնասիրություն:
Գրիգոր Գուրզադյան. Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի հիմնադիրը, ԽՍՀՄ տիեզերական ծրագրի՝ «Օրիոն» աստղադիտական կապի կայանների նախագծող։ Դրանցից առաջինը՝ «Օրիոն-1» — ը, տեղադրվել է «Սալյուտ տիեզերակայանում 1971 թվականին։
Անդրանիկ (Անդրոնիկ) Իոսիֆյան. մասնակցել է հրթիռատիեզերական տեխնիկայի ՝ հրթիռների, արբանյակների և տիեզերանավերի էլեկտրամեխանիկական սարքերի ստեղծմանը։ Նրա ղեկավարությամբ մշակվել և գործարկվել է «Օմեգա» արբանյակը։
Փորձարկող տիեզերագնաց Վլադիմիր Գևորգյան. 1977 թվականին ընդգրկվել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության «Ալմազ» ուղեծրային կայանում թռիչքների նախապատրաստման ծրագրում: Սակայն ծրագիրը փակվել է 1978 թվականին։
Մեր տելեգրամյան ալիքը՝ t.me/usanoghnews