ԳլխավորԼուր

«Արցախը մենակ է մնացել, հայե՛ր». Մետաքսե Հակոբյան

Աշխարհը խեղդվում է իր իսկ անտարբերության մեջ, ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։

«Դիմում եմ Հայաստանի Հանրապետության և համասփյուռ մեր հայրենակիցներին. արդեն 8 օր է, ինչ Արցախի Հանրապետությունը գտնվում է ծանրագույն վիճակում, հումանիտար աղետը վերածվել է խորը ճգնաժամի:

ՀՀ իշխանությունները , թե իրենց գործողություններով, թե՝ հայտարարություններով փաստում են, որ հրաժարվել են Արցախից, ինչպես նաև անվտանգության երաշխավորի իրենց պարտավորվածությունից, ուստի Արցախը մենակ է մնացել այս անելանելի թվացող իրավիճակում:

Հայե՛ր, Արցախը ողջ հայության ձեռքբերումն է, այն սրբացել է մեր հայրերի, եղբայրների ու որդիների արյամբ, և անտարբերությամբ ու ամենաթողությամբ, մենք իրականում կզրկվենք մեր Հայրենիքից:

Այն՝ ինչ հիմա անում է մոլագար թշնամին, մեղմ բնութագրմամբ, հակամարդկային է: Արցախի ձայնը այլևս լսելի չէ աշխարհի համար, ուստի՝ դիմելով ձեզ, խնդրում եմ օգտագործե՛ք բոլոր հարթակներն ու հնարավորությունները, աղմուկ բարձրացրե՛ք, թույլ մի տվե՛ք Ադրբեջանի բարբարոսությունների ի կատար ածումը»,-գրել է արցախցի պատգամավորը:

Հիշեցնենք, որ մարտի 8-ից Հայաստանից Արցախ մտնող գազի խողովակը վնասվել է, ինչի հետևանքով մինչ այսօր Արցախը զրկված է գազամատակարարումից։