ԳլխավորԼուր

Արցախը զրկվել է գազամատակարարումից

Գազ

Արցախի` Շուշի–Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով հանրապետության տարածքում գազամատակարարումը խափանվել է։

Տեղեկությունը հայտնում է «Արցախգազ» ՓԲԸ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ վթարը եղել է մարտի 8-ի գիշերը` ժամը 01:00-ի սահմաններում, դրա հետևանքով վնասվել է մայրուղային բարձր ճնշման գազատարը։

Ընկերությունը աշխատանքներ է իրականացնում գազամատակարարման հնարավորինս արագ վերականգնման ուղղությամբ և հայցում բաժանորդների ներողամտությունը պատճառած անհանգստության համար։