ԳլխավորԼուր

Արթուր Ալեքսանյանը համաշխարհային ռեկորդ է սահմանել. ՏԵՍԱՆՅՈւԹ

Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը նոր ռեկորդ է սահմանել։ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել, որտեղ լեգենդար ըմբիշը ցուցադրում է ձեռքի սեղմման ուժը:

Արթուր Ալեքսանյանը սեղմել է 195 ֆունտ (88.5 կգ)` գերազանցելով իրանցի մարզիկ Ամիր Ռեզա Մասումիի սահմանած 186.6 ֆունտ (84.6 կգ) ցուցանիշը։

Ի դեպ, Ալեքսանյանը Բրատիսլավայում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի դուրս կգա այսօր` ապրիլի 12-ին։