ԳլխավորԼուրԿրթություն

Երբ եւ ինչ ձեւաչափով դասերը կվերսկսվեն ԲՊՀ-ում

Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի 2020-2021 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի դասընթացները մեկնարկելու են համալսարանում՝ 2021թ. փետրվարի 8-ից՝ առկա ուսուցմամբ, տեղեկացնում են բուհի ֆեյսբուքյան էջում։

Բոլոր ուսանողների ներկայությունը պարտադիր է:

«Խնդրում ենք այն ուսանողներին, ովքեր գտնվում են արտերկրում (ներառյալ սփյուռքահայ և օտարերկրյա ուսանողները), վերադառնալ Հայաստանի Հանրապետություն մինչև 2021թ. փետրվարի 8-ը և ներկայանալ դասերին:

Հիշեցնում ենք, որ մուտք գործելով Հայաստանի Հանրապետության տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով՝ անհրաժեշտ է պահպանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները և անհրաժեշտ անվտանգության պայմանները»,-նշված է հայտարարության մեջ:

Comment here