ԳլխավորԼուր

Բրյուսովի անվան համալսարանի դասախոսներ Սուրեն Սարգսյանն ու Լիլիթ Գալստյանն ազատվել են աշխատանքից

ԲՊՀ

Երևանի Վ. Բրյուսովի անվան համալսարանի դասախոս, ԱՄՆ արտաքին քաղաքականության փորձագետ Սուրեն Սարգսյանին ազատել են աշխատանքից ընդդիմադիր հայացքների համար։ Այս մասին Սարգսյանը հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։

«Բրյուսովի ռեկտորը որոշեց, որ ես 5 տարի ինստիտուտում 12.000 դրամով աշխատելուց հետո այլևս չպետք է այնտեղ դասավանդեմ «ԱՄՆ արտաքին քաղաքականություն», քանի որ ունեմ ընդդիմադիր հայացքներ։ Բնականաբար, լսարանում դրանք չեմ հնչեցնում»,– գրել է նա։

Նշենք, որ 5 օր առաջ էլ ԱԺ պատգամավոր, Բրյուսովի անվ․ պետական համալսարանի Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի դասախոս Լիլիթ Գալստյանն է հեռացվել համալսարանից՝ 0.25 դրույքով աշխատողներին կրճատելու պատճառաբանությամբ։