Լեհ հայտնի գրող, երգիծաբան, փիլիսոփա Ստանիսլավ Լեմի (12.09.1921-27.03.2006) ծննդյան օրն է։
Ներկայացնում ենք նրա մտքերից։
• Խամաճիկներին ավելի հեշտ է կախել՝ թոկերն արդեն կան։
• Նոր աստվածները հներից ժառանգում են և′ նրանց բնորոշ հատկանիշները, և′ նրանց երկրպագուներին։
• Հիմար լինելը չի փրկում մտածելու պարտականությունից։
• Մարդիկ տառապում են այն մտքից, որ մահից հետո իրենք չեն լինելու։ Բայց ինչո՞ւ նրանք չեն տանջվում այն մտքից, որ իրենք մինչեւ ծնվելը չեն եղել։
• Մարդիկ չեն ցանկանում հավերժ ապրել: Մարդիկ պարզապես չեն ցանկանում մահանալ:
• Այդպես էլ ամբողջ կյանքում նրան չհաջողվեց գամվել հասարակական կարծիքի անարգանքի սյանը։
• Նա մինչև իսկ լռում էր քերականական սխալներով։
• Նա իր մասին այնքան մեծ կարծիքի էր, որ ինքն իրեն թզուկ էր թվում։
• Տապալելով հուշարձանները՝ պատվանդանները թողե′ք. ապագայում պետք կգան։
• Յուրաքանչյուր դար իր միջնադարն ունի։
• Ուղղահայացը հորիզոնականի հետ իր խաչն է կրում։
• Հեշտ չէ մեռնելուց հետո ողջ մնալը. պատահում է՝ հանուն դրա ստիպված ես զոհաբերել կյանքդ։
• Մահը դեռ ապացույց չէ, որ ապրել ես։
• Նախքան խելագարվելը վճարի′ր տոմսի համար։
• Որպեսզի լինես անմահ՝ նախ պետք է մահանաս։
• Իսկ գուցե Աստված ինձ անհավա՞տ է ստեղծել։
• Այն երկուսն այնքան քիպ են գրկախառնվել, որ զգացմունքի տեղ չի մնացել։
• Եթե բումերանգը չի վերադառնում, ուրեմն նա ընտրել է ազատությունը։
• Աստծունը՝ Աստծուն, կեսարինը՝ կեսարին. իսկ մարդկա՞նց…