ԳլխավորԼուր

ԲՊՀ-ի գիտխորհրդում կքննարկվի բուհերի խոշորացման հարցը

ԲՊՀ, Բրյուսովի անվան պետական համալսարան

Բրյուսովի անվան պետական համալսարանից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15.00, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում (հասցե՝ Թումանյան փ., ԲՊՀ 2-րդ մասնաշենք՝ մուտքը Թումանյան փողոցից, 3-րդ հարկ, Կարմիր դահլիճ) տեղի կունենա Գիտական խորհրդի ընդլայնված նիստ, որը վերաբերելու է բուհերի խոշորացմանը և մասնավորապես՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանը և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին միավորելու շուրջ հարցի քննարկմանը:

«Համալսարանի կողմից գիտական խորհրդի նիստին հրավիրված են մասնակցելու ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար պրն. Վ. Դումանյանը և ՀՀ փոխվարչապետ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում հոգաբարձուների խորհրդի նախագահ պրն. Հ. Մաթևոսյանը:

Ակնկալում ենք ԶԼՄ-ների մասնակցությունը Գիտական խորհրդի ընդլայնված նիստին»,-նշված է հաղորդագրության մեջ: