ԳլխավորԼուր

Բրյուսովի ուսանողները ստորագրահավաք են սկսել. Sputnik Արմենիա

Երևանի Բրյուսովի անվան պետական համալսարանի հարյուրավոր ուսանողներ այսօր դասադուլ են արել և ստորագրահավաք են անցկացրել։ Համալսարանի ղեկավարությունն այսօր ուսանողներին հայտնել է, որ ՀՀ կառավարությունը որոշել է համալսարանը միացնել Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին ու դարձնել Հայկական պետական մանկավարժական համալսարանի մաս, տեղեկանում ենք «Sputnik Արմենիա»-ից։

Համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը ուսանողներին ներկայացրել է իրավիճակը՝ բացատրելով, որ բուհերի խոշորացման գործընթաց է լինելու։

«Մենք սպասում էինք, թե երբ կլինի այդ նախագիծը, երբ կստանանք մեզ հուզող հարցերի պատասխանները՝ կոնկրետ որ համալսարանը որի՞ հետ է միավորվում, ինչո՞ւ, ի՞նչ ժամկետներում, ի՞նչ հիմնավորմամբ: Եվ երեկ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ մեր համալսարանի հարցը քննարկվել է, որից հետո մենք տեղեկացել ենք, որ առաջնահերթ խոշորացման ծրագրում է Բրյուսովի անվան համալսարանը: Երեկ ենք իմացել, որ պատրաստ է կառավարության որոշման նախագիծը, որով ֆիզկուլտ ինստիտուտը և Բրյուսովի անվան համալսարանը միավորվում են Մանկավարժական համալսարանի հետ: Բողոքի ալիքը` թե՛ աշխատակազմի, թե՛ դասախոսների, թե՛ ուսանողության, այդ լուրի տարածումից հետո է եղել»,–ասաց Հարությունյանը։

Ուսանողներն իրենց հերթին հայտարարեցին, որ ամեն ինչ անելու են, որպեսզի այդ որոշման նախագիծը կյանքի չկոչվի։

Նշենք, 16 պետական բուհերից նախատեսվում է թողնել առավելագույնը 8-ը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։