ԳլխավորԼուր

Կյանքից հեռացել է ԲՊՀ դասախոս Սվետլանա Քեչեչյանը

Սվետլանա Քեչեչյան

Կյանքից հեռացել է Սվետլանա Քեչեչյանը, տեղեկացնում են ԲՊՀ լրատվական ծառայությունից։

«Խորը վշտով տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ԲՊՀ անգլերենի ամբիոնի ավագ դասախոս Սվետլանա Քեչեչյանը:

ԲՊՀ-ում տասնամյակներ շարունակ ծավալելով իր մասնագիտական գործունեությունը (1979-2022 թթ.)` նա անձնվիրաբար կրթել է բազմաթիվ սերունդներ:

ԲՊՀ ողջ անձնակազմի անունից մեր խորը վշտակցությունն ենք հայտնում Սվետլանա Քեչեչյանի մահվան կապակցությամբ և համբերություն մաղթում հարազատներին:

Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա 25.08.2022, ժամը` 18:00-ին, Rotonda սգո սրահում (Դավիթ Բեկի 83)»,-նշված է հաղորդագրության մեջ: