ԳլխավորԼուր

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. 13-ամյա վարորդը մահացել է

Հունվարի 8-ին, ժամը 12:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 13-ամյա Արամայիս Թ-ն իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Արտաշավան-Օհանավան միջհամայնքային ավտոճանապարհի  3-րդ կմ հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել փայտե էլեկտրասյանը և մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։