ԳլխավորԼուր

Երկուշաբթի օրվանից դասերը վերսկսվում են. Ժաննա Անդրեասյան

Ժաննա Անդրեասյան

Քանի որ շփոթեցնող վերնագրերով լուրերը չեն դադարում, հիշեցնեմ՝ երկուշաբթի օրվանից դպրոցներում դասերը վերսկսվում են՝ 3-12-րդ դասարանցիների համար, առկա ձևաչափով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«1-2-րդ դասարանցիները ևս երկու շաբաթ ձմեռային արձակուրդ ունեն։ Ի դեպ, կուզեի լսել մանկավարժների և ծնողների կարծիքը՝ 1-2-րդ դասարանցիներին ձմռանը մեկ ամիս տևողությամբ արձակուրդ տալու մասին։ Արդյո՞ք այդ տևողությունն արդարացված է»,-հարց է հղել փոխնախարարը։