ԳլխավորՄարս VS Վեներա

Եթե ձեր միակ արժանիքը երիտասարդությունն է, հավատացնում եմ՝ դա անցողիկ է. Գոհար Հայրապետյան

«Մի ջահել աղջիկ եկել՝ նկարիս տակ թունոտ քոմենթ էր գրել տարիքիս հետ կապված: Որոշեցի պոստ գրել՝ դաստիարակչական նպատակներով»,-ֆեյսբուքյան գրառում է արել լրագրող Գոհար Հայրապետյանը:

«Մեր հասարակությունը տառապում է էյջիզմով: Անգլերեն ageism բառից է: Երբ մարդկանց հանդեպ խտրական մոտեցում է ձևավորվում տարիքի հիման վրա: Սա նաև գլոբալ խնդիր է, բայց մեզ մոտ ավելի սուր է, ու հիմնական թիրախում հատկապես կանայք են: Բոլոր տեղերում աշխատանքի հայտարարությունները որ նայում ես, գրված է. «Պահանջվում է երիտասարդ, բարետես արտաքինով, մեծ աշխատանքային փորձով աղջիկ»: Թե էտ երբ պիտի խեղճ աղջիկը հասցնի մեծ աշխատանքային փորձ ձեռք բերել, պարզ չէ:

Համարվում է, որ 40-ից հետո կնոջ կյանքը ավարտվում է, նա պետք է անցնի թոշակի, նստի տանը, թոռներ պահի, ճաշ-մաշ սարքի, դե մեկ-մեկ էլ գնա մոլեր՝ թոռներին շորեր առնի: Ու երբ այն կանայք, որոնք ասում են՝ չէ, բայց մի րոպե, ես ձեր գծած սցենարի հետ մի տեսակ օկ չեմ, չեմ պատրաստվում «յոդի կլետկա» անել, ուղտի բրդից շալը կապել ու ռադիկուլիտով պառկել, իրենք հայտնվում են թիրախում:

Ցավալին այն է, որ հենց կանանց կողմից: Այդ կանայք չեն զլանում, գալիս են չար քոմենթներ գրում հենց տարիքի հետ կապված: Ես իրենց անկեղծ խղճում եմ ու դաստիարակչական նպատակով բարձրաձայնում եմ սրա մասին: Որովհետև հենց ձեր տեսակն է, որ խանգարում է հասարակության զարգացման պրոցեսին, հենց ձեր տեսակն է արդարացնում բռնությունը, հենց ձեր տեսակն է նոր բռնարարներ դաստիարակում, հենց ձեր տեսակն է, որը թույլ չի տալիս կանանց մտնել քաղաքականություն և հանրային կյանք, որ փոխվի երկրի մթնոլորտը: Ձեր էտ տեսակը, որ գալիս է ու վատ անձնական քոմենթներ գրում:

Մտածում են՝ կպուճուրիկանաս, կընկճվես, քոմենթը կջնջես, ինքն էլ կինքնահաստատվի: Չէ, ձետկի, չեմ ջնջելու քոմենթները, հակառակը հրապարակավ խոսելու եմ, որ ուշքի գաք:

Ոչ մեկս չենք երիտասարդանում տարիքի հետ, և եթե ձեր միակ արժանիքը երիտասարդությունն է, հավատացնում եմ՝ դա անցողիկ է: Մտածեք՝ վաղը ինչ է մնալու տակը, երբ ծերանաք:

Հանուն արդարության ասեմ՝ կան բազմաթիվ կանայք, որոնք հակառակը քաջալերում են ու ոգևորում: Ապրեք, ապագան դուք եք»,-գրել է Գոհար Հայրապետյանը: