ԳլխավորԼուր

ՀՊՏՀ-ում կիսամյակային քննություններ են

ՀՊՏՀ ուսանողներ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հունվարի 7-ին մեկնարկել են 2021-2022 ուստարվա 1-ին կիսամյակի քննությունները՝ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով առկա և հեռակա ուսուցման ուսանողների համար։ Քննաշրջանի ավարտը նախատեսվում է հունվարի 24-ին։

Ակադեմիական պարտքերի մարման առաջին փուլ է սահմանվել փետրվարի 28-ից մարտի 2-ը, երկրորդ փուլ՝ մարտի 7-ից 10։

Քննագրաֆիկներին կարող եք ծանոթանալ ՀՊՏՀ պաշտոնական կայքում՝ հետևյալ հղումով: