ԳլխավորԼուր

Տավուշի մարզում 9-րդ դասարանի «Բնագիտություն» առարկայի ավարտական քննությունը կանցկացվի նոր ձևաչափով

Բնագիտական առարկաների լաբորատորիա

2023-2024 ուսումնական տարում Հանրակրթության պետական նոր չափորոշիչն ամբողջությամբ փորձարկվել և ներդրվել է Տավուշի մարզի բոլոր ուսումնական հաստատություններում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

9-րդ դասարանի բնագիտական առարկաների ավարտական քննությունը կարող է անցկացվել երկու տարբերակով՝ սովորողի ընտրությամբ՝

  • ԳԹԿ-ի կողմից կազմակերպվող (ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի N 78-Ն հրամանի 7-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված կարգով) թեստավորման եղանակով,
  • Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 11-ի N 07-Լ հրամանի Հավելված 1-ում սահմանված կարգով՝ նախագծային աշխատանքի միջոցով:

Նախագծային աշխատանքի իրականացման գործընթացի համար հիմք են հանդիսանում`

  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 11-ի N 07-Լ հրամանը,
  • ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 11-ի N 08-Լ հրամանը:

Ուսումնական նախագծերի թեմաների ցանկը կցված է ստորև: