Վաղը՝ հունիսի 21-ին, բուհերի ընդունելության 2024 թվականի միասնական քննությունների 2-րդ՝ հիմնական փուլի չորրորդ օրն է, հայտնում է Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
Դիմորդները քննություն են հանձնելու «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։
Հանրապետությունում զբաղված է լինելու 35 քննական կենտրոն, 9-ը Երևանում, 26-ը՝ մարզերում:
Դիմորդների ընդհանուր թիվը 4418 է, մայրաքաղաքում՝ 1238, մարզերում՝ 3180:
Երևանի քննական կենտրոններն են.
- թիվ 14 հիմնական դպրոց, Ե. Քոչարի 12/1, 140 դիմորդ,
- թիվ 189 ավագ դպրոց, Դավիթաշեն, 1-ին թաղամաս, 140 դ.,
- թիվ 190 ա/դ, ՀԱԹ, Բ2, 140 դիմորդ,
- թիվ 170 ա/դ, Ավան, Թումանյան 3, 120 դ.,
- թիվ 29 ա/դ, Սարյան 23, 140,
- թիվ 155 հ/դ, Աջափնյակ, Բաշինջաղյան 2-րդ նրբանցք, 140,
- թիվ 135 հ/դ, Նոր Նորք, Ն. Ստեփանյան 5, 158,
- թիվ 168 հ/դ, Աջափնյակ, Բաշինջաղյան 1-ին նրբանցք, 140,
- թիվ 6 հ/դ, Էրեբունի, Սասուցի Դավթի 2, 120 դիմորդ: