ԳլխավորԼուր

Միասնական քննությունների 3-րդ փուլ. «Ռուսաց լեզու», «Քիմիա». թեստերն ու պատասխանները

Դիմորդ, քննություն

Այսօրվանից մեկնարկել է բուհական ընդունելության միասնական քննությունների 3-րդ փուլը, հիշեցնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Քննական մեկ կենտրոն է ձևավորված՝ թիվ 189 ավագ դպրոցում։ Այսօր ռուսաց լեզվի և քիմիայի քննությունն էր։ Ներկայացել էր ռուսերեն հայտագրած 4-ից 3-ը և քիմիա հայտագրած 30-ից 29-ը։

ԳԹԿ-ն ներկայացրել է թեստերն ու ճիշտ պատասխանները։

«Ռուսաց լեզու»

Թեստ5 թեստ6 թեստ7 թեստ8

Պատասխան

«Քիմիա»

Թեստ5 թեստ6 թեստ7 թեստ8

Պատասխան

Վաղն օտար լեզուներն են՝ անգլերեն հանձնողների նախնական թիվը 47 է, գերմաներեն՝ 1։ Այլ օտար լեզուներ հայտագրողներ այս փուլում չկան։

Հուլիսի 6-ին մաթեմատիկան է, հայտագրվածները 50-ն են։

Հուլիսի 7-ին հայոց լեզու և հայ գրականություն պետք է հանձնի 33 դիմորդ։

29 հոգի ամսի 8-ին կենսաբանություն է հանձնելու, աշխարհագրություն հայտագրողներ չկան, և քննաշրջանը եզրափակվում է հուլիսի 9-ին՝ ֆիզիկայի (9 դիմորդ) և հայոց պատմության (13 դիմորդ) քննությամբ։

Մրցույթի արդյունքները՝ միասնական քննությունների երեք փուլերի արդյունքներով, հրապարակվելու են հուլիսի 18-ին, որից հետո տեղի կունենա մրցույթի լրացուցիչ փուլը թափուր մնացած տեղերի համար: Այս մրցույթին մասնակցել կարող են դրական գնահատականներ ստացած և հիմնական մրցույթից դուրս մնացածները: Լրացուցիչ մրցույթում դիմորդը կարող է նշել 6 մասնագիտություն, մրցույթը ըստ հայտերի հերթականության է: