ԳլխավորԼուր

«Քիմիան արտադրությունում 2019» խորագրով եռօրյա ցուցահանդես՝ ԵՊՀ-ում

ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի նախասրահում նոյեմբերի 11-ին մեկնարկել է «Քիմիան արտադրությունում 2019» խորագրով եռօրյա ցուցահանդեսը, տեղեկանում ենք ԵՊՀ կայքից։

Նոյեմբերի 11-13-ն անցկացվող ցուցահանդեսը կազմակերպվել է ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ուսանողների և երիտասարդ գիտնականների նախաձեռնությամբ։

Ցուցադրությանը ներկայացված են 4-րդ կուրսի ուսանողներ  Վլադիմիր Վարդապետյանի և Աստղիկ Գրիգորյանի կողմից աճեցված բյուրեղները, որոնք արդեն գտել են իրենց կիրառությունը զարդերի մեջ: Աստղիկ Գրիգորյանն ասաց, որ բյուրեղները դրվել են էմալների մեջ, որոնք պատրաստվում են սոճու խեժից: Վլադիմիր Վարդապետյանն էլ տեղեկացրեց, որ այս պահին Ֆրանսիայում գործում է կազմակերպություն, որը, կիրառելով իրենց տեխնոլոգիան, արտադրում է զարդեր:

Քիմիայի ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Շուշաննա Վարդանյանը ցուցադրությանը ներկայացնում է էկոլոգիապես մաքուր և անվտանգ եղանակով թղթի արտադրությունը, որը, նրա փոխանցմամբ, օգուտ կտա երկրին տնտեսական և էկոլոգիական տեսանկյունից:

Ցուցադրությունը կտեւի մինչեւ նոյեմբերի 13-ը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Comment here