Հունվարի 15-ին մեկնարկել են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունները։
Հունվարի 29-ին նախատեսված է քննություն «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից, հայտնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։
Հայտագրված է ընդհանուր 2018 դիմորդ, այդ թվում Երևանում՝ 499, մարզերում 1519 դիմորդ։
Մարզերից ամենաշատ քննություն հանձնողները Շիրակի մարզում են՝ 212 շրջանավարտ, երկրորդ տեղում Գեղարքունիքն է՝ 191 շրջանավարտ: Առարկան հանձնողների թվով վերջին տեղում Վայոց Ձորի մարզն է՝ 38 հոգի:
Քննական կենտրոնները 22-ն են, Երևանում՝ 5-ը և մարզերում՝ 17-ը:
Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները անցկացվում են հունվարի 15-ից փետրվարի 12-ը։
Հաստատված է նաև 2023 թվականի միասնական քննությունների քննական կենտրոնների ցանկը. գործելու է 29 կենտրոն Երևանում (10) և մարզերում (19):
Միասնական քննություն հանձնելու համար հայտագրված է 6856 դիմորդ, որոնցից 4222-ը հանձնելու է 2, իսկ 2636-ը՝ 1 առարկա։