Հունիսի 9-ին մեկնարկել, հունիսի 27-ին ավարտվել են 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության երկրորդ փուլի միասնական քննությունները։
Հունիսի 23-ին դիմորդները քննություն են հանձնել «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից։
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը ներկայացրել է նախնական արդյունքները։
«Կենսաբանություն»
Հայտագրվել է 1251, մասնակցել է 1152 դիմորդ (2022-ին՝ 1587, 2023-ի առաջին փուլում` 865)
Միջին միավորն է 11.75 (2022-ին` 11,96, 2023-ի առաջին փուլում` 13,11)
7.5-ից ցածր միավոր ստացածներ՝ 284 մարդ կամ 24,7 տոկոս (2022-ին՝ 358 կամ 22,6 տոկոս, 2023-ի առաջին փուլում` 124 մարդ կամ 14,3 տոկոս)
18-20 միավոր են ստացել 135 մարդ կամ 11,7 տոկոս (2022-ին՝ 294 մարդ կամ 18,5 տոկոս, 2023-ի առաջին փուլում` 135 մարդ կամ 11,7 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 90, 19-19.75՝ 44, 20՝ 1 դիմորդ։
«Աշխարհագրություն»
Հայտագրվել է 95, մասնակցել է 89 դիմորդ (2022-ին՝ 125, 2023-ի առաջին փուլում` 30)
Միջին միավորն է 11,72 (2022-ին` 12,81, 2023-ի առաջին փուլում` 14,06)
7.5-ից ցածր միավոր ստացածներ՝ 14 մարդ կամ 15,7 տոկոս (2022-ին՝ 3 կամ 2,4 տոկոս, 2023-ի առաջին փուլում` 2 մարդ կամ 6,7 տոկոս)
18-20 միավոր են ստացել 4 մարդ կամ 4,5 տոկոս (2022-ին՝ 11 մարդ կամ 8,8 տոկոս, 2023-ի առաջին փուլում` 6 մարդ կամ 20 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 4, 19-19.75՝ 0, 20՝ 0 դիմորդ։