ԳլխավորԼուր

Վաղը դիմորդները քննություն կհանձնեն «Հայոց լեզու և հայ գրականություն»-ից

Դիմորդ, քննություն

Վաղը՝ հունիսի 20-ին, մեծ քննություններից վերջինն է՝ 4349 դիմորդ «Հայոց լեզու և հայ գրականություն»-ն է հանձնելու, տեղեկացնում է Գնահատմանման և թեստավորման կենտրոնի մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը։

Քննական կենտրոններից գործելու է 34-ը, որից 9 Երևանում և 25-ը՝ մարզերում:

Մայրաքաղաքում քննություն հանձնողների նախնական թիվը 1182 է, մարզերում՝ 3167: Հայոց լեզվի քննությանը հատկացվում է 180 րոպե՝ 3 ժամ։ Գնահատականները հայտնի կդառնան հունիսի 25-ին, բողոքարկումը հունիսի 26-ին է:

Ստորև Երևանի քննական կենտրոններն են՝ հասցեներով և քննություն հանձնողների նախնական թվով.

  • թիվ 11 հիմնական դպրոց, Մալաթիա-Սեբաստիա, ՀԱԹ, Բ2, 140,
  • թիվ 14 հիմնական դպրոց, Կենտրոն, Ե. Քոչարի, 12/1, 140,
  • թիվ 57 հիմնական դպրոց, Կենտրոն, Վրացյան 75, 112,
  • թիվ 135 հիմնական դպրոց, Նոր Նորք, Ն. Ստեփանյան 5, 120,
  • թիվ 155 հիմնական դպրոց, Աջափնյակ, Բաշինջաղյան 2-րդ նրբանցք, 140,
  • թիվ 168 հիմնական դպրոց, Աջափնյակ, Բաշինջաղյան, 1-ին նրբանցք, 120,
  • թիվ 189 ավագ դպրոց, Դավիթաշեն, 1-ին թաղամաս, 140,
  • թիվ 190 ավագ դպրոց,Մալաթիա-Սեբաստիա,ՀԱԹ, Բ2, 140 և
  • թիվ 200 հիմնական դպրոց,Դավիթաշեն, 1-ին թաղամաս, 130 դիմորդ:

Հիշեցնենք, որ հաջորդ քննությունը «Կենսաբանություն»-ն ու «Աշխարհագրություն»-ն է հունիսի 23-ին։

Միասնական քննությունների երկրորդ փուլում հայտագրվել է 13 հազար 456  դիմորդ։

ԿԳՄՍՆ-ից էլ հայտնում են, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ժամը 08:30-ին կայցելի Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 հիմնական դպրոցում (Կենտրոն վարչ. շրջան, Երվանդ Քոչարի փողոց 12/1) տեղակայված քննական կենտրոն՝ մասնակցելու «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին: