Այսօր բուհական միասնական քննությունների առաջին օրն էր։ Հանրապետության 15 քննական կենտրոններում դիմորդները քննություն են հանձնել «Աշխարհագրություն»-ից (127 հայտ) ու «Կենսաբանություն»-ից (1635 հայտ)։
ԳԹԿ-ն հրապարակել է թեստերն ու պատասխանները։
«Աշխարհագրություն»
«Կենսաբանություն»
Միասնական քննությունների հաջորդ օրը հունիսի 10-ն է. դիմորդները քննություն կհանձնեն «Օտար լեզուներ» («Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Իտալերեն», «Իսպաներեն») առարկայից։
Հիշեցնենք, որ այս տարի միասնական և ներբուհական քննությունների համար հայտագրվել է 13 հազար 573 մարդ: