ԳլխավորԼուր

Վաղը ձմեռային միասնական քննությունների վերջին օրն է

Դիմորդները քննություն են հանձնում

Վաղը՝ փետրվարի 4-ին, ձմեռային միասնական քննությունների վերջին օրն է: Հանրապետությունում 1222 դիմորդ «Կենսաբանություն» կհանձնի, 141-ը՝ «Ռուսերեն»: Քննական կենտրոնները 15-ն են, որից 4-ը մայրաքաղաք Երևանում են, տեղեկացնում է ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը: Մարզերում 11 քննական կենտրոն է՝ մեկական յուրաքանչյուրում: Միայն Սյունիքում 2 քննական կենտրոն է՝ Գորիսում ու Կապանում:

Մայրաքաղաքի քննական կենտրոններից 1-ում՝ թիվ 135 հիմնական դպրոցում, 17 դիմորդ ռուսաց լեզու է հանձնելու, 93-ը՝ կենսաբանություն: Մնացած 3 կենտրոնում՝ թիվ 170 ավագ, թ.թ. 6 և 88 հիմնական դպրոցներում, միայն կենսաբանություն են հանձնելու՝ 120-ական դիմորդ յուրաքանչյուրում:

Կենսաբանության քննության տևողությունը 3 ժամ է, ռուսաց լեզվինը՝ 2,5: