ԳլխավորԼուր

Անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, պարսկերեն, իսպաներեն. մեկնարկել է «Օտար լեզու» առարկայից միասնական քննությունը

ՀՀ 33 քննական կենտրոններում հունիսի 11-ին անցկացվում է միասնական քննություն՝ «Օտար լեզու» առարկայից, տեղեկացնում են Գնահատման և թեստավորման կենտրոնից:

Քննական կենտրոններից 13-ը մայրաքաղաքում են, մնացած 20-ը՝ մարզերում:

Նախատեսվում է, որ 4413 դիմորդ քննություն է հանձնելու. անգլերենից՝ 4250, գերմաներենից՝ 85, ֆրանսերենից՝ 74 և 2-ական` իսպաներենից ու պարսկերենից:

Մարզերում դիմորդների թիվը 2667 է, որից անգլերեն հանձնողները 2552-ն են, գերմաներեն՝ 68-ը, ֆրանսերեն՝ 44-ը, իսպաներեն՝ 2-ը, պարսկերեն՝ 1-ը:

Երևանում միասնական քննություն հանձնողները 1746-ն են, որից անգլերեն՝ 1698-ը, գերմաներեն՝ 17-ը, ֆրանսերեն՝ 30-ը և 1 դիմորդ էլ պարսկերեն է հանձնելու:

Comment here