ԳլխավորԼուր

«Հայոց պատմություն», «Ֆիզիկա». նախնական արդյունքներ

2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի (ձմեռային) միասնական քննությունների վերջին օրը՝ փետրվարի 12-ին, դիմորդները քննություն են հանձնել «Հայոց պատմություն» և «Ֆիզիկա» առարկաներից։

ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը ներկայացրել է նախնական արդյունքները։

«Հայոց պատմություն»

Հայտագրվել է 581, մասնակցել է 557 դիմորդ (2022-ին՝ 1441)

Միջին միավորն է 13,99 (2022-ին՝ 12,74)

7.5-ից ցածր միավոր ստացածներ՝ 68 մարդ կամ 12,2 տոկոս (2022-ին՝ 275 կամ 5,35 տոկոս)

18-20 միավոր են ստացել 161 մարդ կամ 28,9 տոկոս (2022-ին՝ 503 կամ 9,78 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 68, 19-19.75՝ 75, 20՝ 18 դիմորդ։

«Ֆիզիկա»

Հայտագրվել է 558, մասնակցել է 543 դիմորդ (2022-ին՝ 1526)

Միջին միավորն է 11,06 (2022-ին՝ 11,42)

7.5-ից ցածր միավոր ստացածներ՝ 141 մարդ կամ 26 տոկոս (2022-ին՝ 409 կամ 26,8 տոկոս)

18-20 միավոր են ստացել 56 մարդ կամ 10,3 տոկոս (2022-ին՝ 203 կամ 13,3 տոկոս), այդ թվում՝ 18-18.75՝ 27, 19-19.75՝ 23, 20՝ 6 դիմորդ։

Գնահատականները հրապարակվում են քննության 5-րդ օրը՝ փետրվարի 16-ին: Բողոքարկման համար դիմումներն ընդունվելու են հաջորդ օրը՝ փետրվարի 17-ին այն քննական կենտրոնում, որտեղ հանձնվել է քննությունը, առավոտյան 10-ից մինչև երեկոյան 17-ը:

Հիշեցնենք, որ 2023–2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի միասնական քննությունները անցկացվում էին հունվարի 15-ից փետրվարի 12-ը։