ԳլխավորԼուր

ԵՊՀ-ն կազմակերպում է օտար լեզուների անվճար դասընթացներ արցախցի երեխաների համար

Անգլերեն լեզվի դասասենյակ

ԵՊՀ լեզուների ուսուցման և թեստավորման կենտրոնը, միանալով Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օժանդակելու ԵՊՀ նախաձեռնությանը, կազմակերպում է օտար լեզուների անվճար դասընթացներ արցախցի երեխաների համար՝ այս դժվարին պահին նրանց կրթության շարունակականությանն օժանդակելու նպատակով։

Դասընթացներին գրանցվելու համար անցնել հետևյալ հղումով՝ https://bit.ly/ourArtsakh:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ լեզուների ուսուցման և թեստավորման կենտրոն:

Էլհասցե՝ languages@ysu.am

Ֆեյսբուքյան էջ` https://www.facebook.com/ysulanguagecenter/

Ինստագրամյան էջ՝ https://www.instagram.com/ysulanguagecenter/