ԳլխավորԿրթաթոշակՈւսումնառություն արտերկրում

Դասընթացներ՝ Թաիլանդում. ծախսերը հոգում է թաիլանդական կողմը

Թաիլանդի Միջազգային զարգացման համագործակցության կազմակերպությունը (TICA) 2020 թվականին կազմակերպելու է ներքոհիշյալ թեմաներով դասընթացներ, որոնց հրավիրվում են մասնակցել նաև ՀՀ ներկայացուցիչների, տեղեկացնում են Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից։

“Training of Trainers on Cooperative Education Through Applications of Participatory and Sufficiency Economy”, որը կկայանա ս.թ. օգոստոսի 17-ից սեպտեմբերի 6-ը։ Թաիլանդական կողմին դիմումների ներկայացման վերջնաժամկետը հունիսի 15-ն է։

“Sufficiency Economy Philosophy in Education for Sustainability”, որը կկայանա ս.թ. նոյեմբերի 3-16-ը:

Դասընթացի հետ կապված ծախսերը հոգում է թաիլանդական կողմը։

Թեկնածուների համար ներկայացվող պարտադիր պահանջներից են՝ տվյալ ոլորտում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ, քննարկվող թեմաներին մասնագիտական համապատասխանելիություն, անհրաժեշտ որակավորման առկայություն և միջոցառման լեզվի լավ իմացությունը:

Ծրագրերի մասին մանրամասն տեղեկատվությունը զետեղված է www.tica.thaigov.net կայքում:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2020թ. մայիսի 29-ն է: Կրթաթոշակին մասնակցելու դիմումները ուղարկել international@escs.am էլ. փոստի հասցեին:

Comment here