ԳլխավորԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Բեռլինում սովորելու հնարավորություն՝ հայ ուսանողների համար

«COPERNICUS BERLIN»-ը «Միջազգային գերազանցության կրթաթոշակ» (International Excellence cholarship Program (IES)) ծրագրի շրջանակում հայտարարում է մրցույթ, տեղեկացնում են ԵՊՀ-ից։

Կրթաթոշակային ծրագիրը հնարավորություն է տալիս Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի ուսանողներին մեկ կիսամյակ անցկացնելու Բեռլինում:

Ծրագիրն ուսանողներին հնարավորություն է տալիս խորացնելու իրենց գիտելիքները գերմանական լավագույն համալսարաններում

(HU Berlin՝ https://www.hu-berlin.de/en, FU Berlin՝ https://www.fu-berlin.de/en/index.html, HWR Berlin՝ https://www.hwr-berlin.de/en, University of Potsdam՝ https://www.uni-potsdam.de/en/university-of-potsdam):

Դիմելու վերջնաժամկետն է 2021 թվականի դեկտեմբերի 20-ը:

Մանրամասների համար կարող եք անցնել հետևյալ հղումով: