Ավստրալիայի ազգային համալսարանի Արվեստի և հասարակական գիտությունների քոլեջը (Australian National University, College of Arts and Social Sciences) ներկայացրել է համալսարանի կողմից տրվող «CASS Global South Visiting Fellowship Scheme» կրթաթոշակ ստանալու հնարավորություն ՀՀ քաղաքացիների համար:
Նշյալ կրթաթոշակը սահմանվել է այս տարի. այն տրամադրվում է բուհերի և հետազոտական կենտրոնների հասարակական գիտությունների, արվեստի և հումանիտար ոլորտների՝ ասպիրանտի (PhD) աստիճան ունեցող մասնագետներին:
Նախապատվությունը տրվելու է առավել երիտասարդ մասնագետներին: Կրթաթոշակի ընդհանուր չափը 16850 ավստրալիական դոլար է, տևողությունը՝ 1-2 ամիս: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 27-ն է:
Հայտադիմումի ձևը և կրթաթոշակի վերաբերյալ մանրամասները հասանելի են հետևյալ հղմամբ` https://shorturl.at/bC30C։