ԳլխավորԼուր

Անվանական կրթաթոշակներ՝ ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողներին

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) Եղեգնաձորի մասնաճյուղի ուսանողները արժանացել են Մուրադ Սարգսյանի անվան կրթաթոշակի: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս մայիսի 27-ին՝ Մուրադ Սարգսյանի ծննդյան օրը, կրթաթոշակի են արժանացել առաջին կուրսի 10 բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներ, տեղեկացնում են բուհի լրատվական ծառայությունից:

Ուսանողները շնորհակալություն են հայտնել Սարգսյանների ընտանիքին՝ ուսանողական կրթաթոշակ տրամադրելու համար և պատրաստակամություն հայտնել ավելի բարձր առաջադիմություն ցուցաբերել:

«Մասնաճյուղի տնօրենը շնորհավորել է կրթաթոշակի արժանացած ուսանողներին և ուսման մեջ մաղթել հաջողություններ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Comment here