ԳլխավորԼուր

2023-2024 ուստարվա ՀՊՏՀ բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման հիմնական փուլի ընդունելության արդյունքները

ՀՊՏՀ, տնտեսագիտական

2023-2024 ուստարվա ՀՊՏՀ բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման (անվճար և վճարովի) հիմնական (առաջին և երկրորդ) փուլի ընդունելության մրցույթի արդյունքները հասանելի են բուհի պաշտոնական կայքում։

Ըստ այդմ՝ ՀՊՏՀ է ընդունվել 1115 դիմորդ։

Անվճար ուսուցման մրցույթի արդյունքները՝ այստեղ։

Վճարովի ուսուցման մրցույթի արդյունքները ներկայացնում ենք ըստ մասնագիտությունների։
Տնտեսագիտություն
  Հաշվապահական հաշվառում և հարկում (ըստ ոլորտի)
  Ֆինանսներ (ըստ ոլորտի)
  Կառավարում (ըստ ոլորտի)
Շուկայագիտություն (մարքեթինգ) /ըստ ոլորտի/
  Վիճակագրություն
  Բնապահպանություն և բնօգտագործում
  Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա
  Տեղեկատվական համակարգեր
  Զբոսաշրջություն
Սերվիս

Արտոնությամբ ընդունված դիմորդների ցուցակները՝ այստեղ։

2023-2024 ուստարվա ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի բակալավրի կրթական ծրագրով առկա ուսուցման (անվճար և վճարովի) հիմնական (առաջին և երկրորդ) փուլի ընդունելության մրցույթի արդյունքները հասանելի են բուհի պաշտոնական կայքում։

Ըստ այդմ՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղ է ընդունվել 122 դիմորդ։

Անվճար և վճարովի ուսուցման մրցույթի արդյունքները՝ այստեղ։

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին մեկնարկում է առկա բակալավրիատի ընդունելության գործընթացի լրացուցիչ փուլը․ընդունելության քննություններից դրական միավոր ստացած /յուրաքանչյուր առարկայից 7,5 և ավելի միավոր/, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի19-26-ը մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել լրացուցիչ՝ թափուր տեղերի մրցույթին՝ dimord.am առցանց եղանակով լրացնելով դիմում-հայտ:  Առավելագույնը կարելի է հայտագրել 6 մասնագիտություն: