ԳլխավորԼուր

Ընդունելության հետ կապված առաջացել են խնդիրներ. ԿԳՄՍ նախարար

Աշխարհում կորոնավիրուսի տարածման և արտակարգ դրության պայմաններում առաջացել են մի շարք խնդիրներ բուհերի ընդունելության քննությունները կազմակերպելու հետ կապված, մամուլի ասուլիսի ժամանակ, ի պատասխան հնչած հարցի, ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, փոխանցում է «Արմենպրեսը»։

«Այո, ընդունելության հետ կապված առաջացել են խնդիրներ։ Մենք հիմա, ըստ երկրների, փորձում ենք լուծումներ գտնել, բայց դրանք հեշտ չեն։ Դրանք կապված են եւ տեղում ուսումնական գործընթացը ու քննությունը կազմակերպելու, եւ տեղաշարժի հետ»,- ասաց նախարարը։

Comment here