Ucom բջջային օպերատորը և Apple կորպորացիան (Կովկասում և Կենտրոնական Ասիայում պաշտոնական դիստրիբյուտոր հանդիսացող Asbis ընկերության միջոցով) փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։
Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ բջջային օպերատորը Apple-ի հետ համագործակցում է 2015 թվականից ի վեր՝ նրանց սարքերի լիազորված վաճառք իրականացնելով։ Հուշագրի ստորագրումից հետո այդ համագործակցությունը կընդլայնվի։
Նրա խոսքով՝ առաջին համատեղ նախագծերից մեկը կլինի Ucom-ից գնված MacBook-ը ընկերության գրասենյակ բերելու, հանձնելու և հավելավճարով նորը ստանալու հնարավորությունը (trade-in սխեմա): Այս հնարավորությունը գործելու է բիզնեսի համար։
«Ասբիս Կովկաս, Կենտրոնական Ասիա և Մոլդովա» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Յագլովը հայտարարել է, որ այս կերպ բիզնեսին հնարավորություն է ընձեռվում թարմացնել իրենց սարքերը: Բիզնեսի այս մասը փոխանցվել է Breezy-ին՝ sbis-ի մասնագիտացված դուստր ձեռնարկությանը։