ԳլխավորԼուր

Ucom-ն անջատվել է

Ucom-ի բոլոր ծառայություններն այս պահին անհասանելի են (ինտերնետ, հեռախոս, հեռուստատեսություն):

Փորձեցինք կապ հաստատել ընկերության հետ, չստացվեց. ավտոմատ պատասխանիչը տեղեկացրեց, որ տեխնիկական խնդիրների պատճառով զանգերը շատ են եւ ազատ օպերատոր չկա:

Ավելի ուշ ընկերությունը հաղորդագրություն տարածեց.

«Սիրելի´ բաժանորդներ,

Հոսանքի տատանման հետևանքով ֆիքսված և շարժական կապի հետ առաջացած խնդիրը կարգավորման ընթացքում է: Մեր տեխնիկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ կապը հնարավորինս արագ վերականգնելու ուղղությամբ: Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը»:

 

Comment here