Սահմանում ծավալված իրադրության համատեքստում թշնամին օգտագործում է խուճապ տարածելու բոլոր միջոցները՝ հորդորելով անջատել էլեկտրոնային SIM-քարտերը, իրար փոխանցել «հույժ կարևոր» լուրեր և նմանօրինակ գործողությունների դիմել։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ucom-ը։
«Հորդորում ենք լինել զգոն, չտրվել թշնամու սադրանքներին, անտեսել թշնամու կողմից հնարավոր զանգերը, հաղորդագրությունները, իրենց օգտահաշիվներից ուղարկվող կեղծ նամակները։
Որևէ պարագայում չի կարելի տարածել զինված ուժերի և զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ տեսանյութեր և լուսանկարներ։
Չի կարելի տարածել կասկածելի, չճշտված լուրեր, ասեկոսեներ։
Օգնենք ինքներս մեզ, այլ ոչ թշնամուն»,-նշված է գրառման մեջ։
Նմանատիպ հաղորդագրություն է տարածել նաեւ «Վիվա-ՄՏՍ»-ն ու Rostelecom Armenia-ն։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղային մարտեր են ընթանում։
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։