ԳլխավորԼուր

Ucom-ը իր բաժանորդների անունից 105 միլիոն դրամ կփոխանցի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

Ucom ընկերությունն իր բաժանորդների անունից 105 միլիոն ՀՀ դրամ կփոխանցի Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ հաշվի առնելով վերջինիս գործունեության ուղղությունը և արդիականությունը։ Որոշումն ընդունվել է Ucom-ի ֆիքսված կապի բաժանորդների կողմից իրականացված անվճար SMS-քվեարկության և զանգերի միջոցով հավաքագրված արդյունքների հիման վրա։

Անանուն SMS-քվեարկությունն իրականացրել է «Նիկիտա Մոբայլ» ընկերությունը՝ 1004 կարճ համարին գումարի տնօրինման վերաբերյալ բաժանորդների կարծիքը հավաքագրելու միջոցով։ 105 մլն դրամը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին փոխանցելու օգտին քվեարկել է բազմահազար բաժանորդների 74.85 %-ը, իսկ գումարը բաժանորդների միջև բաշխելու օգտին՝ 25.15 %։

Comment here