ԳլխավորԼուր

Ucom-ը մտադիր է գնել «Բիլայն»-ը

«Ucom» ընկերությունը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` «Վեոն Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը «Բիլայն») գնելու նպատակով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Հանձնաժողովը ստացել է գրություն, որով Ucom ընկերությունը խնդրել է համաձայնություն տալ գործարքին և այժմ այն գտնվում է ուսումնասիրության փուլում, ասել է ՀԾԿՀ մամուլի քարտուղար Լիանա Ազիզյանը։

Հիշեցնենք, որ 2016-ին «Ucom»-ը գնել էր «Օրանժ Արմենիա»-ն։

Comment here