ԳլխավորԼուր

Beeline-ի բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից․ ո՞րն է պատճառը

Beeline-ը տեղեկացնում է, որ ճանապարհաշինական աշխատանքների հետևանքով այսօր վնասվել են Beeline-ի օպտիկական մալուխները։ Դրանք իրականացվում են տարբեր շինարարական ընկերությունների  կողմից՝ Սևան-Դիլիջան և Աշտարակ-Ապարան հատվածներում, ինչի հետևանքով անջատվել են Հայաստան մուտք գործող ինտերնետը և միջազգային կապուղիները: Դրա արդյունքում բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից, ինչպես նաև, ընկել է կապի որակը՝ Հայաստանի ամբողջ տարածքում:

«Մեր աշխատակիցները գործադրում են բոլոր հնարավոր ջանքերը, որպեսզի այս խնդիրը լուծվի հնարավորինս կարճ ժամկետներում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ընկերությունը նշում է, որ սա շինարարական կազմակերպությունների անպատասխանատու  վարքագծի առաջին դեպքը չէ, նախկինում էլ իրենց բաժանորդները զրկվել են կապի միջոցներից՝ մալուխները վնասելու հետևանքով:

Comment here