ԳլխավորԼուր

ՌԴ-ում պարաշյուտիստների ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 9 մարդ

Կեմերովոյի մարզում (ՌԴ) վթարի է ենթարկվել մարզիկ-պարաշյուտիստների ինքնաթիռը։ Զոհվել է 9 մարդ՝ 2 օդաչու ու 7 պարաշյուտիստ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

L-410 թեթեւ-շարժիչավոր ինքնաթիռը օդ էր բարձրացել Տանայ օդանավակայանից։ Ինքնաթիռի հրամանատարը հաղորդել է, որ շարժիչներից մեկը չի աշխատում. որոշում է ընդունվել վերադառնալ օդանավակայան։ Շրջադարձի ժամանակ ինքնաթիռը քսվել է ծառերի սաղարթներին ու ընկել Ժուրավլյովո բնակավայրի մոտ։

Ինքնաթիռում եղել է 24 մարդ։ 9-ը զոհվել են, 15-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Նրանցից 4-ի վիճակը գնահատվում է ծանր։

Comment here