ԳլխավորԼուր

Ավտովթար Մասիս-Ռանչպար ճանապարհին. կա զոհ

Սեպտեմբերի 6-ին, ժամը 18:08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած, տեղեկացնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Mercedes» և «Opel Astra» (վարորդ՝ Ն․ Վ․, ծնված 1980 թ․) մակնիշների ավտոմեքենաները. «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է Մասիս քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդին։ Վերջինս հոսպիտալացվել է Մասիս քաղաքի ԲԿ, որտեղ մահացել է:

Comment here