Արցախյան պատերազմ-2020ԳլխավորԼուր

Առաջարկվում է զինծառայողների հիմնադրամին ամսական 1000 դրամ վճարը դարձնել 3000

e-draft.am կայքում քննարկման է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից դարձնել 3000 դրամ։

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» գործող օրենքով դրոշմանիշային վճարի չափը կազմում է ֆիզիկական անձանց համար՝ ամսական 1000 ՀՀ դրամ, իսկ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար՝ տարեկան 12000 ՀՀ դրամ: Քննարկման դրված նախագծով առաջարկվում է ֆիզիկական անձանց համար դրոշմանիշային վճարի չափը դարձնել ամսական 3000 դրամ, իսկ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար՝ տարեկան 36 հազար դրամ:

Նախագծի մշակումը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության վրա կատարված հարձակման հանգամանքով, որի հետևանքով Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը աճել է։

Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից կբարձրացվեն ամսական 3000 դրամի։

Օրենքն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից:

Comment here