ԳլխավորԿրթաթոշակԿրթությունՈւսումնառություն արտերկրում

Ուսման հրավեր՝ Սլովակիայում սովորելու համար

Սլովակիայի Հանրապետության կառավարությունը հայտարարել է Ազգային կրթաթոշակային ծրագիր (NSP)՝ ուսանողների, հետազոտողների, համալսարանների դասախոսների և արվեստագետների համար:

Կրթաթոշակային ծրագիրը ֆինանսավորում է Սլովակիայի Հանրապետության կրթության, գիտության, հետազոտությունների և սպորտի նախարարությունը:

Դիմումների ներկայացման վերջնաժամկետներն են՝ 2022 թ. ապրիլի 30-ը և հոկտեմբերի 31-ը` համապատասխան կիսամյակների համար:

Դիմումները պետք է ներկայացնել առցանց՝ www.stipendia.sk կայքի միջոցով:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ https://www.scholarships.sk/ կայքի միջոցով և կից ներկայացվող նյութից: