ԳլխավորԿրթաթոշակԿրթություն

2021-2022 թթ. ուսումնական տարվա կրթաթոշակի մրցույթ՝ Հայ Կրթական Հիմնարկության կողմից

Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ՝ 2021-2022 թթ. նոր ուսումանական տարվա համար:

Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուսումնական տարվա ուսման վարձի չափով՝ խրախուսելու և աջակցելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով՝ https://aef.am/university/:

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական բուհերի առկա վճարովի համակարգում 2021 թ.-ի սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող (դիմելու պահին դեռևս դպրոցում սովորող) և բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում՝ և՛ մագիստրանտներ, և՛ ասպիրանտներ:

Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ և լիբանանահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 15, 3.2 կամ 75 միավոր է:

Առցանց հայտադիմումը հասանելի կյինի 2021 թ.-ի ապրիլի 6-ից մինչև մայիսի 16-ը:

Մանրամասների և հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+374) 11 53 14 85 հեռախոսահամարով:

 

Comment here